Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Բեմադրվեց «Մհերի դուռը» (տեսանյութ)

Հասարակություն
d3ffd97eb2d1718c619881f6997f7453

«Մհեր Մկրտչյան» արտիստական թատրոնում այսօր ոչ ստանդարտ ներկայացում էր։ Վարդան Պետրոսյանն ու Կարինե Ջանջուղազյանը ներկայացնում էին ցմահ ազատազրկման դատապարված Մհեր Ենքոյանի «Ես խոսում եմ քեզ հետ, մարդ» գրքի որոշ դրվագներ:

«Ստեղծագործողը չի կարող անտարբեր մնալ, երբ նման հանգամանքներում մարդը ստեղծագործում է, դա էր պատճառը , որ մենք որոշեցինք կյանքի կոչել նրա գրքից հատվածներ»,- ասաց դերասան Վարդան Պետրոսյանը:

Բեմադրության նախաձեռնող Զարուհի Մուրադյանին Մհեր Ենքոյանի ստեղծագործությունները ստիպել են մտածել, որ ցմահ դատապարտյալները մեր հասարակության ամենախոցելի խավերից են. «Հաշվի առնելով, որ մենք մեր դատարաններին այդքան էլ չենք վստահում, մենք չպետք է բացառենք դատական սխալները նույնիսկ ցմահ դատապարտյալների դեպքում»:

Դերասան Վարդան Պետրասյանը հույս ունի, որ իրենց ներկայացումը կարող է նպաստել Մհեր Ենքոյանի գործի վերանայմանը. «Եթե այդ գործերը վերանայվեն և անդունդում ապրող մարդկանց ճակատագրերը փոխվեն, սա կլինի շատ մեծ բան»:

Ի դեպ, ներկայացումից 1 ժամ առաջ պարզ դարձավ, որ Մհեր Ենոքայնը ընդունվել է Սլավոնական համալսարանի իրավաբանական ֆակլուլտետ։ Քննությունները նա հանձնել է բանտում: Նրան են այցելել համալսարանի ընդունող հանձնաժողովի անդամները եւ զարմացել նրա գիտելիքներից: