Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Շիրխանյանի՝ Քոչարյանին ուղղված նամակը ուղարկվել է ԱԱԾ և ՀՔԾ. Վանեցյան (տեսանյութ)

Քաղաքականություն
Region-Capture-11

ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի այսօրվա նիստում «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Քրիստինե Պողոսյանն Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանից հետաքրքրվեց՝ ԱԱԾ-ն ուշադրություն դարձրե՞լ է պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանի՝ Ռոբերտ Քոչարյանին ուղղված բաց նամակին: «Ըստ իս՝ այնտեղ առերևույթ հանցագործության մասին հայտնություններ կան, որևէ գործառույթներ այդ ուղղությամբ արվո՞ւմ են»,- հարցրեց պատգամավորը:
«Գլխավոր դատախազի կողմից այդ նամակն ուղարկվել է ԱԱԾ, ինչպես նաև ՀՔԾ: Մեր կողմից իրականացվել են համապատասխան ստուգողական միջոցառումներ, որոնց մասին դեռևս, ներողություն եմ խնդրում, բայց չեմ կարող բարձրաձայնել»,- նշեց Արթուր Վանեցյանը: