Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Դասախոսները և աշակերտները դասադուլ են հայտարարել ի պաշտպանություն հեռացված տնօրենի (տեսանյութ)

Հասարակություն
das

Երևանի Նորայր Աճեմյանի անվան տարածաշրջանային թիվ 2 պետական քոլեջի մեծ թվով աշակերտներ, դասախոսներ բողոքի ակցիա են իրականացնում կառավարության մոտ։ Այսօր քոլեջի տնօրեն Կառլեն Հայրապետյանը երկու խիստ նկատողության հիման վրա ազատվել է իր զբաղեցրած պաշտոնից։ Դասախոսները և աշակերտները եկել են ի պաշտպանություն հեռացված տնօրենի։ Քոլեջի դասախոս, իրավաբան Գարիկ Սահակյանի պնդմամբ, կրթության նախարարության կողմից անցկացված աուդիտի և ստուգումների արդյունքները բավարար չեն եղել Կառլեն Հայրապետյանին զբաղեցրած պաշտոնից հեռացնելու համար, իսկ դրա փոխարեն, ըստ նրա, կարելի էր հայտնաբերված թերությունները շտկել։ Աշակերտները և դասախոսները անժամկետ դասադուլ և գործադուլ են հայտարարել։ Նրանք պահանջում են հանդիպում նախարար Արայիկ Հարությունյանի հետ։ Հավաքվածներին հանդիպեց ու լրագրողների հետ զրույցում կրթության և գիտության նախարարության նախնական և միջին մասնագիտական կրթության վարչության պետ Արտակ Աղբալյանի պնդմամբ, սակայն, օրենքի համաձայն տնօրենը հեռացվել է զբաղեցրած պաշտոնից։