Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Անդրիաս  Ղուկասյանը ԸՕ-ի փոփոխությունը ճիշտ է համարում

Քաղաքականություն
Andrias

Անդրիաս Ղուկասյանի ղեկավարած «Հայ կառուցողական կուսակցությունը» առաջարկություններ կանի  Ընտրական օրենսգիրքը  բարեփոխելիս։ «Մենք հիմա նախաձեռնություն ենք կազմակերպել, որը  նոր Սահմադրության բարեփոխման համար միավորում է ուժերը և բնականաբար Ընտրական համակարգը նույնպես հանդիսանում է մեր հետաքրքրության տիրույթում»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասաց  կուսակցության ղեկավարը:  Թե ի՞նչ փոփոխություններ  կուսակցությունը  կառաջարկի Ընտրական օրենսգրքում, Անդրիաս Ղուկասյանն այս փուլում չցանկացավ մանրամասնել, բայց նշեց, որ այն պետք է դարձնել ավելի ներկայացուցչական:  «Գործող ընտրական համակարգը հնարավորություն չի տալիս ունենալ խորհրդարան, որն իսկապես լինի ներկայացուցչական մարմին և ներկայացնի հանրության բոլոր շերտերին: Բոնուսային համակարգը շեղում է ներկայացուցչական մարմնում հանրային ներկայացված լինելու ճիշտ չափերը, երբ որ քիչ տոկոսներ հավաքող կուսակցությունները ավելի շատ մադատ են ստանում արհեստական, որևէ դրական բան դա չի բերում քաղաքական համակարգի համար»,- ասաց նա  Նշենք, որ մարտի 6-ին, Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը քաղաքական ուժերին հրավիրեց միասնական ջանքերով ընտրական բարեփոխումներ անելու: