A
A
Ինչ արել ես, լավ ես արել, էդ պառկած տեղդ էլ չփոշմանես. Վաչագան Ֆարմանյանը՝ որդուն (տեսանյութ)
«Բոլոր ծնողներիս երազանքն էր, բոլորս մտածում էինք, երբ պիտի իշխանափոխություն լինի, որ մեր որդիների արյունը չկորի, բացահայտվեն բոլորը»-, նշում է մարտի 1-ին զոհված Արմեն Ֆարմանյանի հայրը՝ Վաչագան Ֆարմանյանը: 10 սպանությունների բացահայտման համար նախկին իշխանությունները ոչինչ չի ձեռնարկել: Ֆարմանյանը չի կասկածում, որ նոր իշխանությունները քայլեր կձեռնարկեն այդ ուղղությամբ: Ըստ Ֆարմանյանի՝ Մարտի 1-ի համար պատասխանատվություն պիտի կրի նաև Սերժ Սարգսյանը: «Հրաման տվողը ինքը չի եղել, բայց մասնակից է եղել: Հերթականությամբ բոլորը պատասխան են տալու»: Վաչագան Ֆարմանյանը որդու շիրմաքարին ծաղիկներ դնելուց հետո, դիմելով որդուն ասաց. «Ինչ արել ես, լավ ես արել, էդ պառկած տեղդ էլ չփոշմանես»: