Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Աշտարակ կաթից» տուժածների ակցիան (տեսանյութ)

Հասարակություն
akcia-1

Մեկ տասնյակից ավել տնտեսվարողներ այսօր կառավարության դիմաց ցանկանում էին լսելի դարձնել իրենց բողոքը: Խանութպանները պնդում են, որ  «Աշտարակ կաթ» ընկերությունը անօրիանկան կարգով է պահանջում իր գումարը:  Հիշեցնենք, որ Աշտարակ կաթ ընկերությունը սնանկ է ճանաչվել, եւ սնանկության գործով կառավարիչ Խաչիկ Նազարյանը դատի է տվել ընկերության ապրանքը վաճառող տնտեսվարողներին: «Մենք երկու-երեք օրը մեկ Աշտարակ Կաթ ընկերությունից՝ առաքիչի միջոցով, ապրանք ենք ստացել եւ դրա դիմաց որեւէ թուղթ չենք պահանջել, քանի որ առձեռն ենք վճարել: Առաքիչը ստացել է գումարը, մենք՝ ապրանքը: Հիմա մեզ դատի են տվել եւ ասում են, որ մենք որեւէ վճարում չենք արել»,-ասաց տնտեսվարող Արմեն Գալստյանը: Անհատ ձեռներեց Նարինե Կարապետյանն  էլ նշեց, որ որեւէ ծանուցում չի ստացել դատարանից: «Ես բանկ էին գնացել, ինձ ասացին, որ կալանքի տակ է իմ հաշվեհամարը, հետո պարզեցի, որ ինձ դատի են տվել: Մենք ապրանքը ստացել ենք, գումարը վճարել, առաքիչը պատրաստ է դատարանում ասել, որ մենք վճարել ենք: Ուզում ենք կառավարությունում տեղեկանան մեր խնդրի մասին»,-նշեց Նարինե Կարապետյան: Կառավարության նամակների և դիմում բողոքների ընդունման բաժնի պետ Ալեքսանդր Ղազարյանը լսեց տնտեսվարողներին եւ առաջարկեց իրենց պահանջները գրավոր ձեւով ներկայացնել կառավարություն: Տնտեսվարողներն իրենց նամակը կներկայացնեն վաղը, իսկ փետրվարի 7-ին, ժամը 13-ին կրկին կհավաքվեն կառավարության դիմաց: