Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Խոշոր փաստաբանական գրասենյակները ուզում են ամբողջ շուկան իրենցո՞վ անել. փաստաբան (տեսանյութ)

Կարևոր լուրեր Հասարակություն
tigran-nkar

Ֆինանսների նախարարությունը նոր հարկային ռեժիմ է նախատեսում փաստաբանների համար։ Ըստ այդմ՝ փաստաբանները պետք է աշխատեն շահութահարկով և ԱԱՀ-ով: Փաստաբան Տիգրան Աթանեսյանի համոզմամբ՝ հարկային ռեժիմի փոփոխությունը չհաշվարկված քայլ է: «Պարզապես պետական մարմինները փնտրում են մի տեղ, որտեղից կարելի է փող բերել: Դա լուրջ հարված կլինի միայնակ, սկսնակ աշխատող  փաստաբանների համար: Նրանց հոնորարների չափը համեստ է, և թույլ չեն տալիս վարձել հաշվապահ և այլն»: Ըստ փաստաբանի՝ Ֆինանսների նախարարությունը առաջնահերթ պետք է հաշվարկ կատարեր, պարզելու համար հարկային մուտքերի ավելացում կլինի՞, թե՞ հակառակը: «Հանցագործներին սուբսիդավորելու ձևակերպումը ոչ միայն զավեշտալի, այլև տգետ հիմնավորում էր: Ես կոչ կանեմ Ֆինանսների նախարարությանը ցանկացած օրենսդրական նախաձեռնությունից առաջ ուսումնասիրել շուկան, հասկանալ այն շրջանառությունը, որ կա  փաստաբանների մոտ, որոնք որ այդ ռեժիմով են հարկվում, պարզապես կատարել ֆինանսական հաշվարկներ, և հասկանալ  արդյոք կունենա հարկային մուտքերի ավելացում, թե պակասորդ կլինի, ու վտանգ կառաջանա, որ մարդիկ զրկվեն իրենց աշխատանքից»: Հարկային ռեժիմի փոփոխությունն առանց փաստաբանների հետ խորհրդակցությունների  անընդունելի է: Թեև Տիգրան Աթանեսյանը նշեց, որ ունի չհաստատված տեղեկություն, ըստ որի կան խոշոր փաստաբանական  գրասենյակներ, որոնք տեղեկացված են եղել: «Եթե այդպես է եղել, ուրեմն շատ ավելի  վատ,  դա նշանակում է՝ խոշոր գրասենյակները ուզում են ամբողջ շուկան իրենցով անել»: Տիգրան Աթանեսյանը անդրադարձավ նաև Փաստաբանների պալատի այն որոշմանը, որով իրեն ուզում են  զրկել փաստաբանական արտոնագրից: «Ինձ արտոնագրից փորձում են զրկել այն բանի համար, որ ես համացանցային հարձակման ժամանակ մի քաղաքացու՝ Վիլեն Գայֆեջյանին հակադարձել եմ, չի եղել հայհոյանք, պարզապես հակադարձել եմ: Դա պատասխան էր իր գործողությանը»: Ըստ փաստաբանի՝ իրեն արտոնագրից զրկելը կապված է իր անձի հետ: Մանրամասն՝ տեսանյութում: