Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Պատմությունը խեղաթյուրելու անհաջող փորձ

Կարևոր լուրեր Հասարակություն
bc7d81ba4721862e81b9a3f765318ae1

«Ա1+» հեռուստաընկերության հայտարարությունը Ռոման Բաբայանի՝ «Մարտի 1-ի գործը» ֆիլմի կապակցությամբ Օրերս «5-րդ ալիք» հեռուստաընկերությամբ ցուցադրվեց և սոցիալական հարթակներում տարածվեց Ռոման Բաբայանի «հեղինակած» «Մարտի 1-ի գործը» ֆիլմը։ «Ա1+»-ն ամենայն պատասխանատվությամբ հայտարարում է, որ ֆիլմում ամբողջությամբ օգտագործվել են «Ա1+»-ի սեփականություն հանդիսացող Մարտի 1-ի արխիվային նկարահանումները։ Բավական չէ, որ ֆիլմի հեղինակներն այդ կադրերը ձեռք են բերել ապօրինի ճանապարհով, նաև օգտագործել են իրականությունը խեղաթյուրելու նպատակով։ Մենք թույլ չենք տա օգտագործել մեր հեղինակային իրավունքը, խեղաթյուրել պատմությունը։ Ստորև ներկայացվում է 2008 թվականին «Ա1+»-ի պատրաստած տեսաֆիլմը (28.03.2008)՝ կից հեղինակային հղումներով՝ որպես ապացույց, որ Բաբայանի արածը գողություն է և պատմության նենգափոխում։   https://youtu.be/E8CRq7_F8Cg https://youtu.be/WOan6m2six8 https://youtu.be/uqd-sB-BBd4 https://youtu.be/iYYuT6ePPZ4 https://youtu.be/vbZmpJmKmZg