Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Վստրեչի ապեր»-ի գործով դատական նիստերը ցանկանում են դռնփակ անցկացնել

Հասարակություն
dat

 Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում այսօր մեկնարկեց Արամ Վարդանյանի՝ Վստրեչի ապերի եւ Գարեգին Իսկանդարյանի գործով դատական նիստը։ Արամ Վարդանյանը  մեղադրվում է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ 2017թ․ հուլիսի 17-ին Նորագավիթ թաղամասում գտնվող «Արամիս» սուպերմարկետի շրջակայքից բռնության գործադրմամբ, զենքով կյանքի և առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքով Մամիկոն Բագրատունու բացահայտ առևանգումը կազմակերպելու, ղեկավարելու մեջ։  Իսկ Գարեգին Իսկանդարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ, 2017թ․ հուլիսի17-ին Նորագավիթ թաղամասում գտնվող «Արամիս» սուպերմակետի շրջակայքից բռնության գործադրմամբ առեւանգել է Մամիկոն Բագրատունուն։  Մինչ նիստի մեկնարկը,  Արամ Վարդանյանի պաշտպան Լուսինե Սահակյանը արգելեց լրատվամիջոցներին իրենց լուսանկարել։ Այնուհետեւ  Արամ Վարդանյանը՝ Վստրեչի ապերը,  լեզվակռիվ ունեցավ գործով անցնող վկաներից Սուրեն Զոհրաբյանի հետ, որն տուժող Մամիկոն Բագրատունու հայրն է։ Արամ Վարդանյանի  պաշտպան Լուսինե Սահակյանը միջնորդեց  գործը անցկացնել դռնփակ կարգով, քանի որ  գործի նյութերում կան տվյալներ, որոնք վերաբերվում են անձանց կյանքին, անձնական անձեռնմխելիության իրավունքին, մարդու արժանապատվությանը։ Դատարանն այդ  միջնորդության լուծումը հետաձգեց։  Տուժող Մամիկոն Բագրատունու ներկայացուցիչ Արայիկ Պապիկյանը դատարանին միջնորդեց երկու օրով հետաձգել նիստը, քանի որ չի ստացել գործի նյութերի մի մասը, ինչպես նաեւ մեղադրական եզրակացությունը։    Պաշտպան Լուսինե Սահակյանն առարկեց միջնորդության դեմ՝ նշելով, որ կարճ ժամանակն էլ բավական է գործի նյութերին ծանոթանալու համար։  Նա նաեւ հավելեց, որ իրենք հնարավոր է միջնորդություն ներկայացնեն արագացված կարգ կիրառելու վերաբերյալ։ Պաշտպանը միաժամանակ տեղեկացրեց, որ երկար ժամանակով բացակայելու են հանրապետությունից։ Լսելով կողմերին՝ դատավոր Մեսրոպ Մակյանը  որոշեց դատակամն նիստը հետաձգել մինչեւ հունվարի 17-ը։    Նիստից հետո տուժող Մամիկոն Բագրատունու հայրը՝ Սուրեն Զոհրաբյանը նշեց․ «Տղայիս  տարել են, ծեծել են, դրանից հետո Սերժի ձայն հավաքողները եկել են, տարել են, ծեծել են, շալվարը հանել են, նկարել են, տվել պարոն Ապերին»։   Հիշեցնենք, որ հունիսի 4-ին, ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունում Մամիկոն Բագրատունին հաղորդում էր տվել, որ 2017 թվականի հուլիսի 17-ին Նորագավիթ թաղամասում մի սուպերմարկետի մոտից «Վստրեչի ապեր» մականվամբ Արամ Վարդանյանը և մի խումբ անձինք, նախնական համաձայնությամբ, բռնություն գործադրելով առևանգել են իրեն, տեղափոխել Վարդանյանին պատկանող Արցախի փողոցի մի շինություն, տևական ժամանակ իր կամքին հակառակ պահել այնտեղ, ծեծի ենթարկել ու մարմնական վնասվածքներ պատճառել