«Ուժեղ Հայաստան» խմբակցությունը հյուրընկալել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատարին
Աջակցիր «Ա1+»-ինԱԺ <<Ուժեղ Հայաստան>> խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը և խմբակցության անդամ, ԱԺ նախագահի տեղակալ Արամ Վարդևանյանը սեպտեմբերի 22-ին հանդիպել են Հայաստանի Հանրապետությունում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Դեվիդ Ալենի հետ։
Քննարկվել են Հայաստան-ԱՄՆ սերտ համագործակցությանն ու տարածաշրջանային զարգացումներին առնչվող հարցեր։
<<Ուժեղ Հայաստան>> խմբակցության ներկայացուցիչներն իրենց դիտարկումներն են ներկայացրել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման, <<Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման>> (ԹՐԻՓՓ) նախագծի վերաբերյալ։
Պատգամավորները մտահոգություն են հայտնել Հայաստանում ընթացող ժողովրդավարական որոշ գործընթացների առնչությամբ։
Զրուցակիցները կարևորել են Հարավային Կովկասում երկարատև խաղաղության հաստատումը։