Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ծանրամարտիկ Մելինե Դալուզյանը անժամկետ որակազրկվել է

Սպորտ
a1shtanga-23.12.

Ծանրամարտի միջազգային ֆեդերացիան հերթական դոպինգ ստուգումներից հետո անժամկետ որակազրկել է 2012թ օլիմպիական խաղերի չեմպիոն, ուկրաինացի Ալեքսեյ Տորոխտիին ու բրոնզե մեդալակիր Վալենտին Խրիստովին (Ադրբեջան): Այդ մասին հայտնում է միջազգային ֆեդերացիայի պաշտոնական կայքը: Մարզիկների անալիզների վերաստուգման արդյունքում նրանց արյան մեջ հայտնաբերվել են արգելված դեղամիջոցներ: Ավաղ, միջազգային ֆեդերացիայի «սեւ ցուցակում» հայտնված հինգ ծանրոդներից մեկը նաեւ Հայաստանը ներկայացնող Մելինե Դալուզյանն է: Եվրոպայի կրկնակի չեմպիոնը նույնպես անժամկետ որակազրկվել է միջազգային ֆեդերացիայի կողմից: Նշենք, որ 2012թ օլիմպիական խաղերում Մելինե Դալուզյանը զբաղեցրել էր 8-րդ տեղը: