Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մանվել Գրիգորյանն ազատ է արձակվել 25 մլն դրամ գրավի դիմաց (տեսանյութ)

Կարևոր լուրեր Հասարակություն
Grigoryan-Manvel

ԱԺ նախկին պատգամավոր, ԵԿՄ նախկին նախագահ, գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանը 25 մլն դրամ գրավի դիմաց ազատ է արձակվել։ «Ա1+»-ի տեղեկություններով, գրավն արդեն մուծվել է: Քիչ առաջ նա դուրս է եկել մեկուսարանից և տուն է գնում: Հիշեցնենք, որ այս տարվա հունիսի 16-ին ՀՀ ԱԱԾ-ն ձերբակալել էր Մանվել Գրիգորյանին, ապօրինի զենք-զինամթերք և զինվորների համար նախատեսված պարենամթերք պահելու մեղադրանքով։