Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ուրցաձորում գրեթե հավ չի մնացել. ՍԱՊԾ նախկին պետ

Քաղաքականություն
sapc

Վերջին ժամանակում համացանցում նկարներ են տեղադրվում այն մասին, որ քաղաքի տարբեր վայրերում առկա է թռչունների անկման դեպքեր, այս առիթով այսօր ՍԱՊԾ նախկինին պետ Գրիգոր Գրիգորյանը անդրադարձավ այդ խնդրին, նշելով որ ցանկացած անկում ենթադրում է, որ համապատասխան մարմինները պետք է նմուշները լաբարատոր զննման ենթարկեն, բայց  դա դեռ տեղի չի ունեցել. «Մենք դեռևս չգիտենք անկման պատճառը, դա աբիոտիկ է, բիոտիկ է, այսինքն` բնակլիմայական պայմաններից ելնելով է տեղի ունեցել  թռչունների անկումը ,թե՞ դա հիվանդություն է։ Եթե միայն վայրի թռչունների անկում լինի, ապա մենք կենթադրենք, որ կապված է բնակլիմայական պայմանների հետ կամ առկա է աղբյուրի ջրի թունավորում ։ Բայց մեր կասկածները ավելանում են, քանի որ միաժամանակ մենք ունենք մասսայական հավերի անկում՝ Շիրակի և Արարատի մարզերում, մասնավորապես՝ Ուրցաձորում, որտեղ ըստ մեր ունեցած տվյալների գրեթե հավ չի մնացել և դրա մասին չի բարձրաձայնվում։ Մենք համոզված ենք, որ այդ մասին տեսչական մարմինը տեղյակ է , քանի որ անկումները տևական ժամանակ է շարունակվում են»։ Գրիգոր Գրիգորյանը նշեց՝  կասկածներ կան, որ հավերի անկումը պայմանավորված է  թռչնագրիպի ներթափանցմամբ։ Նա ավելացրեց, որ երեկ համացանցում  տեսանյութ է տարածվել, որ Շիրակի մարզի անասնաբուժական տեսչության անասնաբույժները ստուգայց են կատարել,  բայց անկած թռչուն չեն գտել. «Պետք է ըմբռնումով մոտենալ նրանց հայտարարությանը, քանի որ նրանք ասում են այն, ինչ իրենց կենտրոնական մասնաճյուղը  հրահանգում է, ցավոք, դա հնուց եկած արատավոր երևույթ է։ 2010թվականին  սկսվեց կեղծ ժանտախտ, սակայն մասնագիտական սխալ մոտեցման և կոծկման պատճառով միլիոնից ավել թռչնի կորուստ ունեցանք» ։ Անդրադառնալով ՌԴ ԱԳՆ Լավրովի հայտարարությանը , թե Երևանն ու Մոսկվան  կնքելու են համաձայնագիր, որը կբացառի օտարերկրյա զինվորականների ներկայությունը Հայաստանում,  ՍԱՊԾ պետը նշեց, որ  դա տրամաբանական է, Ռուսաստանի դաշնությունը իրեն ապահովագրելու համար առաջարկում է մեզ ստորագրել այդ փաստաթուղթը։ Ռուսաստանն անհանգստացած է, որ Հայաստանի  լաբորատորիաներում կաշխատեն ԱՄՆ զինվորական  համաճարակաբանները, միկրոբիոլոգները, ինչը արվում է Վրաստանում։ Եվ այդ փաստաթուղթը վկայում է այն մասին, որ Հայաստանի և Ռուսաստանի միջև գոյություն չունի այն փոխվստահությունը, ինչը կար նախկինում։ «Այսքան ժամանակ Հայաստանը համագործակցել է Ռուսաստանի կենդանաբուժության, անասնաբուժասանիտարական, կենսաբանական անվտանգության ոլորտի հետ, առանց երաշխավորագրերի»։