Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ծայրահեղ ընդդիմություն դժվար թե ձևավորվի. քաղաքագետ (տեսանյութ)

Հասարակություն
Qaxaqagetner

«Մենք չունենք դեռևս մեկնաբանողների, մեկնիչների ինստիտուտը»,- անդրադառնալով քննադատական միտքը զարգացնելու խնդրին՝ ասաց քաղաքագետ Էդգար Վարդանյանը: Վարդանյանը նշեց, որ քարոզարշավի ընթացքում կուսակցությունները ներկայացրել են իրենց ծրագրերը և վերջինները վերլուծելու, քննադատելու համար արդյո՞ք կա անկախ փորձագետների խումբ: Ըստ նրա՝ պետք է ֆինանսավորում հատկացնել այդպիսի կենտրոններ ստեղծելու համար:   «Պետք է մոտիվացնել փորձագետներին, պետք է ֆինանսավորել»,- պնդեց նա: Քաղաքագետը  հույս հայտնեց, որ խորհրդարանական ընտրություններից հետո ուշադրություն կսևեռվի այս խնդիրները լուծելու, այդպիսի ինստիտուտը կայացնելու ուղղությամբ: Քաղաքագետ Հակոբ Բադալյանի կարծիքով՝ ընդդիմություն հարցը ժամանակի հարց է: «Դա պետք է որոշի հասարակությունը: Հիմա հասարակությունն այս ամիսների ընթացքում որոշում է,  թե ով է լինելու իշխանություն»: Քաղաքագետը նշեց, որ հետո հասարակությունը կանցի իրավիճակի այլ գնահատման: Կսկսի չափել իրականությունը, քաղաքան իրավիճակն այլ ռեժիմով և անհրաժեշտության դեպքում կորոշի, թե ով է լինելու ընդդիմություն: Էդգար Վարդանյանի պնդմամբ՝ ձևավորվելիք խորհրդարանում ծայրահեղ ընդդիմություն չի լինի: «Ծայրահեղ ընդդիմություն կարող է լինել արտախորհրդարանական, կարող է լինել, չի բացառվում»: Բայց այսպիսի ընդդիմությունը, ըստ քաղաքագետի, չի կարող լինել շատ թե քիչ ազդեցիկ: «Այն մարգինալ դիրքերում կարող է լինել»,- մանրամասնեց նա: