Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ամենօրյա ռեժիմով լոբբինգ ենք անելու. Մարուքյան

Քաղաքականություն
Edmon

«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը Մեղրիում է: «Եկել ենք ձեզ ասելու, որ քանդված համակարգի տեղը պետք է կառուցվի նոր, լավ, թափանցիկ, արդյունավետ,  հավասար հնարավորություններ բերող համակարգ: Որի արդյունքում է, որ ՀՀ քաղաքացին կարող է իր արժանավայել կյանք ունենալ»,- իր ելույթում ասաց Էդմոն Մարուքյանը ԼՀ առաջնորդը խոսեց իրենց տեսալականների իրագործման շուրջ:  «ԼՀ-ն այն կուսակցությունն է, որը շատ մեծ տեղ է տալիս համաչափ տարածքային զարգացմանը»,- նշեց Մարուքյանը: Խոսեց մարզի խնդիրներից. մասնավորապես  լավ բժիշկների պակասի, տարբեր բնագավառներում լավ մասնագետների պակասի մասին: Մարուքյանը ընդգծեց, որ անգամ երբ որ մարդիկ վճարունակ են լավ ծառայություն ստանալու, լավ ծառայություն չեն ստանում, գազը մեղրեցիների մոտով անցնում, բայց գազ չունեն,  խմելու ջրի խնդիր ունեն: Անդրադարձավ նաև այգիների ոռոգման ջրի, ջրամբարների կառուցման խնդիրներին: «Ամենակարևոր խոստումը, որ կարող ենք ձեզ տալ, մենք հետևողականորեն բարձրաձայնելու ենք ձեր խնդիրները: Հետևողական կերպով ձեզ լուծումներ ենք առաջարկելու: Ամենօրյա ռեժիմով լոբբինգ ենք անելու, որ դրանք լուծվեն»,- մեղրեցիներին վստահեցրեց Մարուքյանը: