Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մեկը խելքով է, մեկը՝ դուխով, սա խաղ է. Զարուհի Փոստանջյան (տեսանյութ)

Հասարակություն
zara

«Երկիր Ծիրանի» կուսակցության հիմնադիր Զարուհի Փոստանջյանը բացատրում է, թե ինչու չեն մասնակցում առաջիկա խորհրդարանական ընտրություններին։ «Հնարավոր չէ ապահովել քաղաքական մրցակցություն ու ցանկացած մրցակցություն ապարդյուն է լինելու եւ նպաստելու է ավտորիտար համակարգի թարմացմանը։ Հայհոյախառն արտահայտությունների ներքո հնարավոր չէ լսելի դարձնել մեր խոսքը։ Նախորդ ընտրություններին մենք տեսանք, թե ինչպես են կեղծիքի ներքո քարոզարշավ իրականացնում»,-ասում է Զարուհի Փոստանջյանը։ Ըստ նրա, չկա նաև ընդդիմություն։ «Մեկը խելքով է, մեկը՝դուխով, սա խաղ է , որը նպաստելու է ավտորիտարիզմի զարգացմանը»։ Ելք դաշինքը հենց այնպես չստեղծվեց, դա կեղծ դաշինք էր։ Մինչ դաշինք ստեղծելը նրանք հայհոյում էին միմյանց, ասում է Զարուհի Փոստանջյանը։ «Բազմիցս ասել եմ, Նիկոլ Փաշինյանը Բաղրամյանի 26-ի պրոյեկտն է։ Պատահական չէր նաեւ, որ հանրապետականը մասնակցում է ընտրություններին, նրանք հիմա սրբի դեմքով են ի հայտ գալիս, այլ ոչ թե հանցագործի»։