Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ադրբեջանի հնարավոր անդամակցությունը ՀԱՊԿ-ին ձեռնտու չէ Ռուսաստանին. Ա. Նավասարդյան (տեսանյութ)

Քաղաքականություն
arman-nkarrr

Հայաստանը դեմ կլինի Բելառուսի ներկայացուցչին տեսնել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում. Արման Նավասարդյան Արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանի կարծիքով՝ Յուրի Խաչատուրովին նախ պետք է հետ կանչեին ՀԱՊԿ-ում գլխավոր քարտուղարի պաշտոնից: «Հայաստանի իշխանության կողմից վրիպում էր»: Ըստ արտակարգ և լիազոր դեսպանի՝ Հայաստանը դեմ կլինի այդ պաշտոնում Բելառուսի ներկայացուցչին տեսնել: Նկատի ունենալով այդ թեկնածուի ով լինելը: «Նա  ավարտել է Բաքվի ռազմական ուսումնարանը, երկար ժամանակ աշխատել է այնտեղ, մոտ հարաբերություններ ունի ռազմական էլիտայի հետ»: Ըստ արտակարգ և լիազոր դեսպանի, Բելառուսի թեկնածուն կարող է խանգարել ոչ միայն Հայաստանի, այլև ՀԱՊԿ-ի գործունեությանը:  Արման Նավասարդյանն անդրադառնալով  ՀԱՊԿ-ում Ադրբեջանի հնարավոր անդամակցությանը, նշեց, որ  դրան դեմ կլինի ոչ միայն Հայաստանը, այլև Ռուսաստանը: «Դա Ռուսաստանի շահերից չի բխում, որովհետև այդ կազմակերպությունում տեղի կունենա բալանսի խախտում: Ադրբեջանի  հնարավոր անդամակցությունը ՀԱՊԿ-ում, որի ետևում կանգնած է Թուրքիան և Իսրայելը՝ Ռուսաստանին ձեռք չի տալիս»: