Չիպոլինոյի դերակատար, բալետի դերասան Վահագն Մարգարյանը կոմայի մեջ է

Ավտովթարի է ենթարկվել Ա. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի բալետի դերասան Վահագն Մարգարյանը։ Թատրոնից տեղեկացրին, որ նա կոմայի մեջ է։ Վահագն Մարգարյանն ընդամենը օրեր առաջ կատարում էր Չիպոլինոյի դերը՝ համանուն բալետի հայաստանյան առաջնախաղին։