էդքան աթոռին կառչած կարելի՞ է լինել, ինչ աներես ես դու. Պարույր Հայրիկյան (տեսանյութ)

ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանի խոսքով հեղափոխությունն ամենակարևոր հարցին չի անդրադարձել. «Հայաստանում ընդունվել է սահմանադրություն, որը սահմանափակում է մարդկանց իրավունքները, ոչ ոք չասաց, Նիկոլ Փաշինյանը չկամեցավ անդրադառնալ հեղափոխությանը»։

Նրա գնահատմամբ, սահմանադրության մեջ փոփոխություն կատարելն ավելի հեշտ էր, քան ընտրական օրենսգրքի բարեփոխումը. «Երկու ամսվա ընթացքում խորհրդարանը կքննարկեր և կունենայինք նոր սահմանադրություն»։

Ըստ ԱԻՄ առաջնորդի, առանց նոր ԸՕ-ի ընտրություններին գնալ չէր կարելի. « Քո առաջարկած կառավարության ծրագիրն էր, պիտի ԸՕ-ն փոխվեր, հետո գնայինք ընտրությունների, տղա ջան , տաքացել ես կամ մի բաժակ ավել ես խմել, ասել ես դեկտեմբերին պիտի լինի ու վե՞րջ»,-ասում է Պարույր Հայրիկյանը՝ դիմելով վարչապետին։

«Երկու անգամ վարչապետի թեկնածու առաջադրված և չընտրված մարդը կատարում է վարչապետի պարտականությունները, երկիրը ղեկավարվում է ուզուրպատորի կողմից, էդքան աթոռին կառչած կարելի՞ է լինել, ինչ աներես ես դու»,- ասում է ԱԻՄ առաջնորդը։

ԱԻՄ-ը որոշել է մասնակցել արտահերթ խորհրդարանական ընտրություններին. «Դրամահավաքի խնդիրներ լուծելուց հետո ԱԻՄ-ը կմասնակցի, բայց անձամբ ես չեմ մասնակցելու ի նշան բոյկոտ էս խուժանության»։