Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Փաշինյանին ձեռնտու չէր նոր ԸՕ ընդունումը. Մենուա Հարությունյան (տեսանյութ)

Կարևոր լուրեր Հասարակություն
gjukner

«Պարոն Փաշինյանը շտապեց արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնել, որովհետև էյֆորիան նվազում էր»,- բարձրաձայնում է քաղաքագետ Մենուա Հարությունյանը: Նրա համոզմաբ՝ նոր կառավարությունը ոչ մի հաջողության չի հասել: Քաղաքագետի վստահմամբ՝ կառավարության ղեկավարին ձեռնտու չէր նոր Ընտրական օրենսգիրքը: «Եթե նա ցանկանար, նոր օրենսգրքով անցնեին ընտրությունները, ապա կմոբիլիզացներ ուժերը, որպեսզի այն փոխվի»,- ասաց Հարությունյանը: «Իր համար գերնպատակ էր արագ ընտրությունների անցկացումը, որը հաջողեց: Բայց կան քաղաքական ուժեր, որոնք պատրաստ չէին, և Փաշինյանը  հնարավորություն չտվեց  պատրաստվել ընտրություններին»: Ազատ Դեմոկրատներ կուսակցության վարչության անդամ Նարեկ Այվազյանն էլ հակադարձեց քաղաքագետին: Նա ընդգծեց, որ եթե ՀՀԿ-ն պատրաստ չէր ընտրություններին, ապա դա չի նշանակում, որ այլ ուժերը նույնպես պատրաստ չեն: «Եթե պատրաստ չեք ընտրություններին, ապա մի մասնակցեք: Միայն ձեր անունից խոսեք»: Նարեկ Այվազյանն ընդգծեց, որ «Ազատ դեմոկրատները» մասնակցելու է ընտրություններին, չեն բացառում, որ դաշինքով կմասնակցեն: «Մենք ծրագրեր ենք ներկայացնելու հասարակությանը, որոնք բարեփոխումներ են լինելու: Բացի այդ քննադատելու ենք այս իշխանության սխալները, որպեսզի Հայաստանի ժողովրդի օգտին գործենք»: Նորաստեղծ «Այլընտրանք» կուսակցությունը ևս մասնակցելու է արտահերթ ընտրություններին: Կուսակցության նախաձեռնող խմբի ղեկավար Էդգար Առաքելյանը նշեց, որ ապագա խորհրդարանի կարևոր խնդիրն ընդդիմություն ունենալն է: «Կարևոր խնդիրը եմ համարում ընդդիմության հարցը: Հեղափոխությամբ  պետք է լուծել ոչ միայն իշխանության, այլև ընդդիմության հարցը»: Խորհրդարանական ընտրությունների արդյունքում կձևավորվի՞ ընդդիմություն, թե՞ ոչ: Քաղաքագետ Մենուա Հարությունյանը բացատրեց ընդդիմության լինելու կարևորությունը: «Բոլորս պետք է հասկանանք, որ եթե ընդդիմությունը չմտավ խորհրդարան, արտախորհրդարանական դաշտը նորից եռալու է»: