Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Իմ քայլը պայմանավորված է եղել իմ սկզբունքներով. Հայկ Կոնջորյան (տեսանյութ)

Հասարակություն
Region-Capture1

Լուսավոր Հայաստան կուսակցությունից դուրս գալու որոշումը երեկ չէր առաջացել, ոչ էլ երեկ չէ առաջին օրը, լրագրողների հետ զրույցում ասաց «Ելք» խմբակցության պատգամավոր Հայկ Կոնջորյանը: «Ելք»-ի ստեղծման պահից հուշագրում կետ կար՝ հետագայում մեկ ամբողջական կուսակցություն դառնալու, որին Հայկ Կոնջորյանը կողմ է եղել։ «Հեղափոխությունից հետո սկսեցին բանակցություններ միասին խորհրդարանական ընտրություններին մասնակցելու և մեկ կուսակցություն դառնալու համար։ Այդ ժամանակ «Լուսավոր Հայաստանում»-ում ես երևի ամենաշատ պնդող անձն էի, որ ասում էի՝ մենք բոլորով պիտի միավորվենք, որովհետև մենք հավատում ենք նույն գաղափարներին և արժեքներին։ Ցավոք սրտի, ես այդ գաղափարում միայնակ եմ մնացել և չեմ կարողացել համոզել, որ բոլորով միանանք»։ Հայկ Կոնջորյանը պնդում է՝ իր որոշումը չկապել հետագայում պաշտոն ստանալու հետ եւ այս պահին չի քննարկվում ՔՊ-ին անդամակցելու հարցը: «ՔՊ-ին անդամակցելու քննարկում չի եղել, եղել է քննարկում միասին գնալ առաջիկա գործընթացներին եւ իմ քայլը պայմանավորված է եղել իմ սկզբունքներով», - ասաց նա։