Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԲՀԿ ցուցակը Ծառուկյանը կգլխավորի

Քաղաքականություն
vahe-enfiajyan1

«Մեր ամբողջ քաղաքական թիմը գտնում է, որ կուսակցության ցուցակը պետք է գլխավորի գագիկ Ծառուկյանը»,- ընդգծեց ԱԺ «Ծառուկյան» խմբակցության անդամ Վահե Էնֆիաջյանը։ Սա արձագանք էր այն պնդումներին, որ Նիկոլ Փաշինյանը կարծում է, որ Նոր Հայաստանում գործարարները պատգամավոր դառնալու կարիք չունեն։ Գագիկ Ծառուկյանն էլ քանիցս նշել է, որ իրենց կուսակցության ընտրական ցուցակն ամբողջությամբ այլ տեսքի է լինելու։ Անկախ ավագանու ընտրություններին գրանցած արդյունքներից, ԲՀԿ-ն պետք է ձգտի առավելագույն մասնակցություն ունենալ ընտրություններում: Էնֆիաջյանը նշեց, որ  իրենք պայքարելու են առավելագույն ձայներ ստանալու, իրենց ծրագրերն ու անելիքներն իրականացնելու համար: Էնֆիաջյանի կարծիքով՝ իրենց խմբակցությունը շատ մեծ կադրային պոտենցիալ ու հավակնություններ ունի, սակայն  որոշողը ժողովուրդն է: