«Վաղ, թե ուշ, ժողովրդի դժգոհությամբ պահածոյացված բանկան կպայթի»
«Բելառուսում 1994-ին, երբ Ալեքսանդր Լուկաշենկոյին ժողովրդի սիրո և հավատի ալիքը բերեց իշխանության, իրենց մեծ ներդրումն ունեցան նաև անկախ լրագրողները և իր առաջին ասուլիսի ժամանակ նա շնորհակալություն հայտնեց լրագրողներին՝ սատարման համար և ասաց, որ եկել է ազատ խոսքի ժամանակը: Ցավոք, ճիշտ հակառակն արեց, հասկանալով անկախ լրագրողների ուժը՝ մտավ նրանց հետ պայքարի, որ իրեն նույն ճանապարհով հաղթող չլինի: Ասածս այն է, որ անկախ լրագրողներն ու լրատվամիջոցները պետք է զգոն լինեն», - ասում է «Բելառուսի պարտիզան» կայքի գլխավոր խմբագիր Սվետլանա Կալինկինան: Սվետլանա Կալինկինայի խոսքով Բելառուսում սահմանափակված է ոչ միայն խոսքի ազատությունը, այլև անգամ խաղաղ ցույց անցկացնել հնարավոր չէ: Երեք հոգուց ավել հավաքվել չի կարելի. Օրենքը աբսուրդի է հասցված: Տիկին Կալինկինան համոզված է, որ յուրաքանչյուր նախագահ վախենում է իր ժողովրդից և գործող իշխանությունները, որքան էլ դիմադրեն, միևնույն է, ժողովրդի դժգոհությունը կոնսերվացնել հնարավոր չէ, սա ժամանակի խնդիր է և վաղ, թե ուշ դժգոհությամբ լցված պահածոյացված բանկան կպայթի: