Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Միլիոնանոց քաղաքում գազելներ չպետք է լինեն» Վահագն Խաչատրյան (տեսանյութ)

Կարևոր լուրեր Հասարակություն
Vahagn

Տնտեսագետ, Երևանի նախկին քաղաքապետ Վահագն Խաչատրյանը պատրաստ է իր խորհուրդներով աջակցել նոր քաղաքային իշխանությանը. «Ես շատ եմ ուզում, որ նրանք հաջողեն, վերջապես լեգիտիմ ավագանի ունենք»: Ըստ նրա՝ ընտրություններին մասնակցած բոլոր ուժերի ծրագրերում առկա էին տրանսպորտի, կանաչապատման խնդիրները. «Բայց բացակայում էր ամենակարևորը՝ բնակֆոնդի հարցը, եթե նորմալ բնակֆոնդ չկա, մնացած խնդիրները երկրորդական են դառնում, շատերս ապրում ենք այնպիսի տներում, որոնք վթարային են և մի քանի տարի անց այնտեղ ապրելն անհնար կլինի»: Վահագն Խաչատրյանը նկատել է տալիս, որ Երևանում վթարային շենքերը բազմաթիվ են, սակայն տարեկան ընդամենը 1 կամ երկու շենք են քանդում. «Մեկ- երկու շենք քանդելով և նորը կառուցելով խնդիրը չի լուծվի»: Նախկին քաղաքապետն անդրադառնում է նաև տրանսպորտի խնդրին. «Միլիոնանոց քաղաքում գազելներով տրանսպորտային համակարգ չեն աշխատացնում, դա ստրկատիրական վերաբերմունք է գծերի տերերի կողմից՝ և՛ վարորդների և՛ ուղևորների նկատմամբ»: Իսկ տրամվայների գծերը հանելը կոպտագույն սխալ էր. «Որևէ զարգացած քաղաքում ասում ես՝ տրամվայները հանել ենք՝ զարմանում են»: