Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մեզ խուզարկել են, քանի որ դեմ ենք ԼԳԲՏ քարոզին (տեսանյութ)

Հասարակություն
tatev

Օրեր առաջ խուզարկություն էր իրականացվել «Քրիստոնեական արժեհամակարգի և ավանդական ընտանիքի պաշտպանության» նախաձեռնության գրասենյակում՝ ՀՔԾ և ԱԱԾ պետերի խոսակցության հայտնի գաղտնալսման դեպքով հարուցված քրեական գործի շրջանակներում: «Քրիստոնեական արժեհամակարգի և ավանդական ընտանիքի պաշտպանության» նախաձեռնության  անդամներ Հայկ Նահապետյանն ու Հայկ Այվազյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը ներկայացրին մանրամասներ խուզարկությունից: «Երկուշաբթի առավոտյան ամսի 17- ին խուզարկություն է եղել։ Խուզարկության հիմքերում գրված էր, որ ես եւ Հայկ Այվազյանը հնարավոր է այդ գաղտնալսում  իրականացնողներն ենք։Երկու տարուց ավել մեր գրասենյակը կա, մեր գրասենյակի հետ կապված որեւիցե գաղտնիություն չկար։ Մենք ժպիտով ենք վերաբերվում այդ հայտարարությանը՝ իրականության հետ որեւէ աղերս չունեցող գնահատականին»,- նշում է Հայկ Նահապետյանը։  Վերջինս նշում է, որ իրենց մոտից առգրավել են բոլոր համակարգիչները՝ անգամ անձնականները, կրիչներ եւ հեռախոսներ, տեսանկարահանող սարքեր: Խուզարկություն եղել է նաեւ Հայկ Այվազյանի տանը, փնտրել են նաեւ թմրանյութեր եւ զենք։ «Կարծում եմ, որ այս գործի շրջանակներում կապ չունի ոչ զենքը, ոչ թմրանյութը»,- ասաց Հայկ Նահապետյանը։ Հայկ Այվազյանն ասաց, որ խուզարկությունը տեղի է ունեցել իր ծնողների տանը։ Ասել են, որ փնտրում են զենք, թմրանյութեր եւ գաղտնալսող սարքեր։ Այդ խուզարկությունից հետո կազմակերպվել է նախաձեռնության աշխատանքները։ «Ես հույս ունեմ, որ մեր աշխատանքները կշարունակվեն։ Մենք համագործակցում ենք բոլոր ուժերի հետ, գործիչների հետ, եթե իրենք համախոհ են մեզ հետ։ Տեսականորեն չենք բացառում, որ այս խուզարկությունը խոչընդոտ է այն մտքերին, որ մենք դավանում ենք»: Նախաձեռնության անդամները խուզարկությունը կապում են իրենց գործունեության հետ, մասնավորապես այն հանգամանքին, որ իրենք դեմ են ԼԳԲՏ  քարոզին: Նախաձեռնության անդամները հայտարարում են՝ ՀՀ բոլոր ոլորտներն արտաքին կառավարման ներքո են և եթե իրենց տրվի կասկածյալի կամ մեղադրյալի կարգավիճակ, ապա իրենց հայացքների համար է։