Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀՅԴ-ն Ռոբերտ Քոչարյանին չի աջակցում. Միքայել Մանուկյան (տեսանյութ)

Քաղաքականություն
ՀՅԴ

«ՀՅԴ» քաղաքապետի թեկնածու Միքայել Մանուկյանի խոսքով՝ Դաշնակցությունը Ռոբերտ Քոչարյանին չի աջակցում: «Մենք միշտ ասել ենք՝ եթե կան մեղավորներ, պետք է օրենքի սահմաններում իրենց պատիժը ստանան, մեր պատգամավոր ընկերները ստորագրել են խափանման միջոցի փոփոխության համար»: Միքայել Մանուկյանն  ապրիլյան իրադարձությունները հեղափոխություն չի համարում: «Դա ժողովրդական շարժում էր, որը համախմբվել էր Նիկոլ Փաշինյանի շուրջ, նա գլխավորել էր այն: «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը հաղթանակն իրեն վերագրել չի կարող, սա բոլորիս հաղթանակն է»: Քաղաքապետի թեկնածուն, այսպես կոչված սև ու սպիտակի բաժանումը սխալ է համարում: «Մեր ժողովրդին բաժանելն ու գունավորելն անթույլատրելի է»,-ասաց նա: