Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Անսպասելի հայտարարություն՝ «Սասնա ծռեր»-ի գործով դատական նիստին (տեսանյութ)

Հասարակություն
Sasna-crer

«Սասնա ծռեր» խմբի անդամներ Վարուժան Ավետիսյանը եւ  Արայիկ Խանդոյանը այսօր  հրաժարվեցին իրենց պաշտպանից՝ Արայիկ Պապիկյանից։ Պատճառն այն էր, որ սպանված ոստիկան Յուրա Տեփանոսյանի հայրը՝ Վահրամ Տեփանոսյանը, դատարանին միջնորդեց Արայիկ Պապիկյանին ներգրավել որպես տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ։ Վարուժան Ավետիսյանը իր քայլը հիմնավորեց նրանով, որ տուժողի շահերն ավելի գերակա են։ Սակայն հայտարարությունը արդյունք չտվեց։ Դատավոր Մեսրոպ Մակյանը հայտարարեց, որ Արայիկ Պապիկյանը չի կարող իրավաբանական օգնություն ցույց տալ, քանի որ շահերի բախում կա։  Դատավորը նշեց, որ Արայիկ Պապիկյանը երբեք դեմ չի արտահայտվել ամբաստանյալների՝ այդ թվում սպանությունների մեջ մեղադրվող Սմբատ Բարսեղյանի եւ Արմեն Բիլյանի խափանման միջոցները փոխելու միջնորդությունների դեմ։ Պաշտպաններից Մուշեղ Շուշանյանն էլ հայտարարեց, որ շահերի հակասություն չկա, քանի որ Արայիկ Պապիկյանը չի ստանձնել սպանության մեջ մեղադրվողների  պաշտպանությունը։ Այնուամենայնիվ, դատարանը որոշեց  բավարարել Արայիկ Խանդոյանի եւ Վարուժան Ավետիսյանի՝ պաշտպանից հրաժարվելու միջնորդությունը, սակայն մերժեց Արայիկ  Պապիկյանին՝ որպես ներկայացուցիչ ներգրավելու միջնորդությունը։ Հիշեցնենք, որ Յուրի Տեփանոսյանը սպանվել է հուլիսի 30-ին՝ ՊՊԾ գնդի տարածքից դուրս՝ մեքենայի մեջ:   Ըստ մեղադրական եզրակացության՝ ոստիկանի  սպանությունը կատարել է «Սասնա ծռեր» խմբի անդամ Սմբատ Բարսեղյանը։