Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Փաշինյանը թող ասի սխալվել եմ, Շանթը քաղբանտարկյալ չի և մենք մեր անելիքը կիմանանք» (տեսանյութ)

Հասարակություն
shant5

Շանթ Հարությունյանի աջակիցները ՀՀ դատախազության դիմաց բողոքի ակցիա են իրականացնում: Նրանք պահանջում են վերանայել Շանթ Հարությունյան  և ընկերների գործը՝ արդարացման ակնկալիքով: Շանթ Հարությունյանի որդին՝ Շահեն Հարությունյանը նշում է, որ եթե վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել է ,որ Շանթ Հարությունյանը քաղբանտարկյալ է, ապա պետք է պատասխանատվություն ստանձնի իր խոսքերի համար. «Հակառակ դեպքում, թող ասի, որ սխալվել է և Շանթ Հարությունյանը քաղբանտարկյալ չէ և մենք մեր անելիքը իմանանք»: Ակցիայի մասնակիցները ստորագրահավաք կազմակերպեցին և դիմումն ուղարկեցին ՀՀ  գլխավոր դատախազին: