Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Հանրաքվեով պետք է որոշվի արտահերթ խորհրդարանական ընտրությունների հարցը» (տեսանյութ)

Քաղաքականություն
ara-2

Քաղաքագետ Արա Պապյանի խոսքով սահմանադրական փոփոխություններն անհրաժեշտ են. «Առանց դրա, արտահերթ ընտրություններ անցկացնել հնարավոր չի լինի»: Ըստ նրա՝ հանրաքվեով պետք է որոշվի արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու հարցը. «Այդ դեպքում այլևս արդիական չեն լինի այն խոսակցությունները, որ հրապարակը ժողովուրդը չի ներկայացնում»: Արա Պապյանն անդրադառնում է նաև անցումային արդարադատություն կոչվածին. «Այն, ոչ թե պիտի փոխարանի դատական համակարգին, այլ՝ փոխլրացնի, ժողովուրդը պիտի վստահի համակարգին և ոչ մի կասկած չունենա, որ հաշվեհարդար է տեղի ունենում»: Քաղաքագետն ասում է, որ Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակելու որոշում կայացրած դատավոր Ազարյանի կենսագրությունը վստահություն չի ներշնչում. «Մենք դեռ չգիտենք, թե ինչ գործողությունների համար է մեղադրվելու Քոչարյանը, ինչպե՞ս կարելի է անձեռնմխելիությունից խոսել, նախապես այդպիսի բան հայտարարել»: Արա Պապյանի խոսքով, Ռոբերտ Քոչարյանը առաջ է ընկել, հայտարարելով, որ մասնակցելու է ընտրություններին. «Դեռ վճռաբեկի որոշումը չկա, եթե նրան կրկին կալանավորեն՝ բանտի՞ց է ղեկավարելու կուսակցությունը, իսկ մարդիկ նրա շուրջ կհամախմբվեն, նա պայքարող մարդ է և կարող է դառնալ այսպես ասած՝ հակահեղափոխության կենտրոն»: Արա Պապյանն անդրադառնում է Շանթ Հարությունյանի դեռևս անազատության մեջ գտնվելուն. «Սասնա ծռերի հետ համեմատել պետք չէ, այս դեպքում՝ դատական վճիռ կա, հիմա նա կարող է ներման արժանանալ, բայց Շանթը այդ չի ուզում, նա ցանկանում է, որ արդարացնեն իրեն»: