Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Պետք էր առաջինը 12-ամյա կրթական համակարգը վերացնել». Աշոտ Բլեյան (տեսանյութ)

Հասարակություն
bleyan

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանը կարծում է, որ քաղաքական սերնդափոխություն է տեղի ունեցել Հայաստանում հեղափոխությունից հետո և նոր սերունդը իր մաշկի վրա պետք է զգա արագ տեղի ունեցող փոփոխությունները, այլապես կհիասթափվի: «Նրանք մեր աչքի առաջ փոփոխություն իրականացրեցին և պետք է լսվի նրանց ձայնը: Այդ կերպ պետք է բոլոր փոփոխությունները ցանցային ձևով հասնեն ամեն բնագավառ, այլապես ամեն օր բողոքում են, թե փոփոխություն չկա»,- ասաց նա այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ: Ըստ նրա՝ ամենավտանգավորը փոփոխությունների դիմամիկայի նվազումն է: «Այ դա հակահեղափոխություն կլինի: Պետք է գլխապտույտ իրարանցում լիներ, փոփոխությունների հորձանուտ ամեն օր մի նոր բան տեղի ունենար, ոչ թե սառեր: Հիմա ես դա նկատում եմ և դա վտանգավոր է»,- նշեց նա: Աշոտ Բլեյանը նաև շատ փոփոխություններ է ակնկալում հենց կրթական ոլորտում՝ ուսումնական տարվան ընդառաջ: «Ինձ թվում էր, թե 1-ինը պետք է 12-ամյա կրթությունը վերանար: Ինչո՞ւ երեք տարի ավել պարազիտի նման ժամանակ սպանեն: Մարդիկ երկրագործ են, շատ աշխատանք կա անելու, ինչու տանը նստի»,- ավելացրեց նախկին ԿԳ նախարարը:     Ավելին՝ տեսանյութով: