Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Խաղալիք վաճառողները բողոքում են, նրանց արգելվել է Հրապարակում առևտուր անել (տեսանյութ)

Հասարակություն
xaxaliq

Հանրապետության հրապարակում և Հյուսիսային պողոտայում մանկական խաղալիքներ, փուչիկներ և այլ մանր ապրանքներ վաճառող քաղաքացիներն այսօր Կառավարության շենքի դիմաց էին։ Նրանք բողոքում են, որ իրենց թույլ չի տրվում այլևս առևտուր անել Հրապարակում և Հյուսիսային պողոտայում։ Քաղաքացիների խոսքով՝ նրանց առաջին անգամ իրենց տեղերից վտարել են, երբ Հայաստանում էր Գերմանիայի Դաշնության կանցլեր Անգելա Մերկելը և պետք է շրջայց կատարեր Հյուսիսային պողոտայով։ Այդ օրը նրանց թույլ չի տրվել առևտուր անել, որից հետո արգելքը արդեն չորս օր է շարունակվում է։ «Ոստիկանները բռնի ուժով մեզ դուրս են շպրտում։ Ասում են՝ վերևից հրաման կա, որ այստեղ առևտուր չանենք։ Խոստացան,  որ երկուշաբթի գանք Կառավարություն և մեզ պատասխան կտան, բայց ոչ մի արձագանք չկա»,- ասում է քաղաքացիներից մեկը։ Բողոքող առևտրականները նշում են, որ պատրաստ են անցնել հարկային դաշտ, եթե իրենց տրամադրեն տաղավարներ և հնարավորություն՝ օրվա հացը վաստակելու։ Ավելին՝ տեսանյութում։