Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կարմիր գծերի առկայությունն ապօրինի է (տեսանյութ)

Հասարակություն
krmir-gcer

Երեւան քաղաքում վճարովի ավտոկայանատեղիների՝ կարմիր գծերի առկայությունը ապօրինի է: Այսօր հայտարարեց  «Իմ իրավապաշտպանը» ՀԿ  նախագահ Քրիստ Հովսեփյանը՝ կոչ անելով վարորդներին չվճարել կարմիր գծերի համար սահմանված 12 հազար դրամը: «Ճանապարհային ոստիկանության եւ քաղաքապետարանի միջեւ չկա հստակ համաձայնագիր կամ պայմանագիր, որ ճանապարհային ոստիկանությունը կարող է վարորդների մասին տվյալներ տալ: Եւ քաղաքապետարանը վարորդներին տուգանելու  իրավասությունից զրկված է, որովհետեւ տվյալ գործառույթը օրենքով սահմանված կարգով տրված է միայն ՀՀ ՃՈ-ին: Առաջին հիմքը հենց դա է, որ կարմիր գիծը ապօրինի որոշում է»,-ասաց Հովսեփյանը: