Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Դատախազությունը նախապատրաստում է վճռաբեկ բողոքը

Քաղաքականություն
robert-qocharyan

Այսօր ՀՀ գլխավոր դատախազությունը ստացել է Ռոբերտ Քոչարյանին  կալանքից ազատ արձակելու մասին վերաքննիչ դատարանի որոշումը: Այս մասին «Ա1+»-ի  հետ զրույցում  ասաց  Գլխավոր  դատախազության  մամլո խոսնակ Արեւիկ Խաչատրյանը.  «Որոշումը  ստանալուց  հետո  դատախազությունը  նախապատրաստում է  բողոքը»: Ռոբերտ Քոչարյանը կալանքից ազատվեց օգոստոսի 13-ին՝ Վերաքննիչ քրեական դատարանի առաջին ատյանի որոշումը վերացնելուց հետո: Հիշեցնենք, որ Ռոբերտ  Քոչարյանը մեղադրվում է Մարտի 1-ի գործով՝ մեղադրվում է Սահմանադրական կարգը տապալելու մեջ: