Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

  Սերժ Սարգսյանը մարտի 1-ի գործի շրջանակներում կհարցաքննվի. ՀՔԾ պետ (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
Untitledդս

«Հարցաքննվելու են բոլորը, ովքեր առնչություն են ունեցել այս գործին, առանց բացառության,  հարցաքննվելու է նաև Սերժ Սարգսյանը: Քննիչն է որոշելու՝ ում եւ երբ հարցաքննի», - ասաց ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը: Սասուն Խաչատրյանը հույս է հայտնում, որ  Ռոբերտ Քոչարյանը դարձյալ կկալանավորվի եւ Գլխավոր դատախազությունը բողոք կներկայացնի Վճռաբեկ դատարան: «Ես հուսով եմ՝ գլխավոր դատախազությունը կբերի վճռաբեկ բողոք, և Ռոբերտ Քոչարյանը կհայտնվի անազատության մեջ, որպեսզի չկարողանա խոչընդոտել գործի քննությանը»: Սասուն  Խաչատրյանը  չի կարծում, որ Ռոբերտ Քորչարյանը կլքի երկիրը։ «Այս պահին Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ խափանման միջոց ընտրված չէ, բայց եթե Ռոբերտ Քոչարյանը փորձ անի լքել երկիրը, դա կգնահատվի որպես նախաքննությունը խոչընդոտելու փորձ, վարույթն իրականացնող մարմնից թաքնվելու փորձ և կկիրառվի խափանման միջոց»։