Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Կենացային հայրենասիրությունից պիտի անցնենք կոնկրետ քայլերի» (տեսանյութ)

Քաղաքականություն
39242342_243800453134952_5279958302342512640_n

Վերադարձ հիմնադրամի նախագահ, «Արեւմտահայոց ազգային համագումար» միջազգային կազմակերպության ազգային խորհրդի հիմնադիր անդամ Արագած Ախոյանի խոսքով տարածաշրջանում լուրջ փոփոխություններ են տեղի ունենում. « Բոլորը, որոնք տուժել են Թուրքիայից պիտի միավորմեն ու միասին պայքարեն»: Վերադարձ հիմնադրամիև ալևինների Եվրոպայի կոնֆեդերացիայի փոխնախագահների համատեղ ծրագրով հայաստանյան պատվիրակությունը արևմտյան Հայաստանում է եղել. «Բավական էր նայել մեր տատիկների և պապիկների աչքերին և հասկանալի էր՝ ինչ է կատարվել, ալևները աջակցել են մեզ և դրա համար պատժվել են, այն ինչ մեզ հետ եղավ 1915- ին, նրանց հետ եղավ 37-ին»: Ըստ Արագած Ախոյանի արևմտյան Հայաստանում հայկական իքնությունը պահպանելու խնդիր կա.  «Կենացային հայրենասիրությունից պիտի անցնենք կոնկրետ քայլերի»: Ծրագրի շրջանակում արևմտյան Հայաստանում էր նաև դրամատուրգ Խաչիկ Չալիկյանը. «Սկզբից թվում է՝ նույն Հայաստանն է, բայց գնալով ոգին հզորանում է և թվում է, թե իրական Հայաստանը դա է, որովհետև մեր աստվածներն այնտեղ են ապրում»: