Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մարտի 1-ի գործով մեղադրանք է առաջադրվել Արմեն Գևորգյանին (տեսանյութ)

Կարևոր լուրեր Հասարակություն
armen-gevorgyan1

Արմեն Գեւորգյանին այսօր մեղադրանք է առաջադրվել` արդարադատությունը խոչընդոտելու հոդվածով։ Արմեն Գեւորգյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը երկրից չհեռանալու մասին։ «Օրակարգ» հաղորդման շրջանակներում ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը նշեց, որ երբ Սերժ Սարգսյանի հակառակորդները ՍԴ-ում վիճարկել էին ընտրությունների արդյունքները, Արմեն Գևորգյանը փորձել է ճնշում գործադրել ՍԴ դատավոր Վալերի Պողոսյանի վրա: Նա բարձրաձայնել էր, դիմել ԱՄՆ դեսպանատան ներկայացուցիչներին, ասել էր, որ իր վրա ճնշում են գործադրում, որ կայացնի Սերժ Սարգսյանին ձեռնտու որոշում: Խաչատրյանը հիշեցրեց «Վիկիլիքսի» հրապարակումը: Քննության ժամանակ այս հրապարևակումն ամբողջությամբ հաստատվեց: Սասուն Խաչատրյանի խոսքով, Արմեն Գևորգյանը մեկ այլ պաշտոնյայի հետ փորձել է ճնշում գործադրել Վալերի Պողոսյանի վրա: Նա մեղադրվում է արդարադատության իրականացմանը խոչընդոտելու մեջ, 332 հոդվածի 3-րդ մասով: Արմեն Գևորգյանը 2007 թվականի հունիսից մինչև 2008-ի ապրիլը զբաղեցրել է Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնը: