Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Սասնա ծռեր» խմբի եւս երկու անդամ ազատ արձակվեց

Կարևոր լուրեր Հասարակություն
sasna-cr-364x265

Քիչ առաջ, Երեւան  քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի  դատավոր Արշակ Վարդանյանը որոշեց ազատ արձակել « Սասնա ծռեր» խմբի անդամներ Սերգեյ Կյուրեղյանին եւ Տիգրան Մանուկյանին։ Նրանց ազատ արձակելու համար անձնական երաշխավորագրեր էին ներկայացրել «Ծառուկյան» խմբակցության պատգամավորներ` Նաիրա Զոհրաբյանը, Սերգեյ Բագրատյանը եւ Վահե Էնֆիաջյանը։  «Սասնա ծռեր» խմբի անդամներ Սերգեյ Կյուրեղյանի եւ Տիգրան Մանուկյանի համար մուծվել է նաեւ գրավ՝ յուրաքանչյուրի համար 1,5 մլն դրամ։ Այս գործով անազատության մեջ գտնվող անձ այլեւս չկա։ Դատավոր Արշակ Վարդանյանը որոշել է գործով հաջորդ նիստը նշանակել սեպտեմբերի 14-ին։ Դատավոր Արտուշ Գաբրիելյանի վարույթում էլ  գտնվող  «Սասնա ծռեր»-ի գործով կալանավորված անձինք չկան։ «Սասնա ծռեր»-ից միայն 6-ն են գտնվում կալանքի տակ՝ Վարուժան Ավետիսյան, Արայիկ Խանդոյան, Պավլիկ Մանուկյան, Սմբատ Բարսեղյան, Արմեն Բիլյան , Գագիկ Եղիազարյան։   Դատավոր Մեսրոպ Մակյանն առայժմ  10 ամբաստանյալներից ազատ է արձակել միայն 4-ին՝ Արեգ Կյուրեղյանին, Մխիթար Ավետիսյանին, Էդվարդ Գրիգորյանին եւ Սեդրակ Նազարյանին։