Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Յուրի Խաչատուրովը գրավի դիմաց ազատ կարձակվի (տեսանյութ)

Քաղաքականություն
Untitledxaf

Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում քննվում էր նաև 2008-ի մարտին պաշտպանության նախարարի տեղակալի պաշտոնը զբաղեցնող, այժմ էլ ՀԱՊԿ քարտուղար Յուրի խաչատուրովին կալանավորելու միջնորդությունը։ Հիշեցնենք, որ Յուրի Խաչատուրովը նույնպես մեղադրվում է սահմանադրական կարգը մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ սահմանադրական կարգը տապալելու մեջ։ Քիչ առաջ նրա պաշտպան Միհրան Պողոսյանը լրագրողներին հայտնեց, որ դատարանը թույլատրելի է համարել այլընտրանքային խափանման միջոց գրավը։ Պաշտպանը չհրապարակեց գրավի չափը, սակայն նշեց, որ գումարն ահռելի չէ, և Յուրի Խաչատուրովը կմնա կալանքի տակ, քանի դեռ գրավի վճարման անդորրագիրը դատարան չի ներկայացվել։ Ավելի վաղ՝ օրվա երկրորդ կեսին Միհրան Պողոսյանը լրագրողների հարցին ի պատասխան ասել էր, որ իր պաշտպանյալի համար պարզաբանված չէ մեղադրանքի բնույթը։ Պաշտպանը նշեց, որ տեղյակ չէ, թե ինչպես է Խաչատուրովն արձագանքել դատարանի որոշմանը, սակայն ինքն ուրախ է, որ իր պաշտպանյալն ազատության մեջ կլինի։