Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Արատես գյուղը ազատագրեցին գեներալ Հովիկ Օհանյանից (տեսանյութ)

Հասարակություն
Untitled-12

Եղեգիս խոշորացված համայնքի մեջ մտնող Արատես գյուղը  ազատագրվեց գեներալ Հովիկ Օհանյանից։ Տեղացիները  տեսանյութում բացահայտում են, որ  գեներալը 20 տարի շարունակ թույլ չի տվել , գյուղից որևէ  մեկին այդ տարածքում  խոտհունձ կատարել։ Ոստիկանների  ուղեկցությամբ  շատինցիները և հարակից  այլ գյուղերի բնակիչներ ավտոերթ են իրականացրել դեպի Արատես՝ ցուցադրելով լքված տները և չվերաբնակեցված գյուղը։ Շատին գյուղից Տիգրան Եղոյանը  տեսանյութում  ԱԱԾ Ռազմական ոստիկանության և իրավապահ մարմինների ուշադրությունն է հրավիրում  այս խնդիր վրա։ Գյուղի տարածքում կա   ռազմական կամուրջ, ՀԷԿ, չմշակված այգիներ և չվերաբնակեցված  տներ։ Եղեգիս Խոշորացված համայնքի ավագանու անդամ Նորայր Մարիտիրոսյանը  մատնացույց է անում լքված եկեղեցու և վնասված խաչքարերի վրա և մշակույթի նախարարության ուշադրությունը հրավիրում  խնդրի վրա։ Թեհմինե Ենոքյան

 
Տեսանյութը Տիգրան Եղոյանի ֆեյսբուքյան էջից։