Բացել լրահոսը Փակել լրահոսը
627264733_1321695650002249_2474526751368878752_n
A A
Պաշտոնական

100 տարին լրացած անձանց կտրամադրվի 1 մլն դրամ միանվագ գումար

Կենսաթոշակ կամ նպաստ ստանալու իրավունք ունեցող 100 տարին լրացած անձանց կտրամադրվի 1 մլն դրամ միանվագ գումար․ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից ներկայացված նախագիծն այսօր արժանացել է Կառավարության հավանությանը։
 
Այդ մասին հայտնում են Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից։
 
Գումարը ստանալու համար դիմում ներկայացնելու անհրաժեշտություն չկա․ այն կտրամադրվի կենսաթոշակ կամ նպաստ ստանալու իրավունք ունեցող անձի 100 տարին լրանալու օրվան հաջորդող ամսվա կենսաթոշակի (նպաստի) հետ միաժամանակ։
 
Որոշումը չի վերաբերում այն անձանց, ովքեր Երևանի ավագանու որոշմամբ արդեն իսկ ստացել են (կամ ստանալու են) 1 մլն դրամ։