«Սասնա ծռեր»-ից եւս երկու անդամ ազատ արձակվեց

«Սասնա ծռեր» խմբի անդամներ  Գեւորգ Իրիցյանը եւ Թաթուլ Թամրազյանը ազատ արձակվեցին 500,000 դրամ գրավի դիմաց։ Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում այսօր շարունակվում էր  «Սասնա Ծռեր»-ի գործով դատական նիստը։

    Խափանման միջոցները փոխելու միջնորդությամբ հանդես էր եկել հանրային պաշտպան Արմինե Ֆանյանը՝ խնդրելով կալանավորումը փոխել՝ ընտրելով այլընտրանքային խափանման միջոց՝ օրինակ գրավ։

   Այսօրվա դատական նիստին ամբաստանյալներից Մարտիրոս Հակոբյանը եւ Արամ Հակոբյանը չէին  ներկայացել, քանի որ առողջական խնդիրների պատճառով գտնվում են բժշկական կենտրոններում։ Իսկ մեկ շաբաթ առաջ ազատ արձակված Թորոս Թորոսյանն էլ դատարանին խնդրել էր առանց իրեն նիստն անցկացնել, քանի որ որդին ավտովթարից մահացել է։

   Դատական  հաջորդ նիստը տեղի կունենա հուլիսի 27-ին։