Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ցայգն» ընդդեմ «Շանթի» դատական նիստը հետաձգվել է (տեսանյութ)

Մարզեր
unnamed

ՀՀ օրենքի գերակայություն և սեփական իրավունքի վերականգնում դատական ատյանում: ՇՄ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում շարունակվել է «Ցայգ» ՍՊԸ հայցն ընդդեմ Գյումրիում գործող «Շանթ» հեռուստաընկերության գործով դատական նիստը: Այն, սական հետաձգվել է պատասխանող կողմի ներկայացուցչի՝ դատարան չներկայանալու պատճառով:Հ իշեցնենք, որ Շիրակում մարզային հեռարձակման իրավունքը պատկանում է բացառապես «Ցայգ» ՍՊԸ-ին: Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի արտոնագիրն է սահմանում: Ավելին, վերջինս գործով երրորդ կողմ է հանդիսանում և դատական նիստի ընթացքում գրությամբ հաստատել է, որ Շիրակի մարզում կա արտոնագիր ստացած միայն մեկ մարզային հեռարձակող՝ «Ցայգ» հեռուստաընկերությունը: Հետևաբար, այլոց գործունեությունն ապօրինի է և ենթակա է կասեցման:Դատական հաջորդ նիստը կկայանա հունիսի 29-ին: