Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Բյուջեի եկամուտները հնարավոր կլինի ավելացնել 180 մլն դոլլարով (տեսանյութ)

Տնտեսություն
artak-2

Մեր տնտեսության զգալի հատվածը ստվերում է գտնվում եւ  այն կարճ ժամկետում հնարավոր չէ բերել հարկային դաշտ, բայց դրա 30 տոկոսն իրատեսական է, այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց տնտեսագետ Արտակ Մանուկյանը: «Հնարավոր կլինի տարեկան հավելյալ բյուջեի եկամուտների մասն ավելացնել 180մլն դոլլարով, ինչը նշանակում է, որ ամեն մի բնակչի համար 2500 դրամով կբարձրանա դրված ռեսուրսները»: Առաջին անգամ ժողովուրդը հավատում է իշխանության տված խոստումներին: Առկա է բավականաչափ մեծ վստահություն, եւ իշխանությունն էլ իր հերթին դրսեւորում է քաղաքական կամք՝ այդ վստահությունը շոշափելի դարձնելու,-ասում է տնտեսագետը: ՀՀ-ում դիզելային վառելիքի զգալի մասը ներմուծվում է Ռուսաստանից, եթե այնտեղ թանկանում էր, ապա Հայաստանում դա անմիջապես զգալի էր: «Այնտեղ հիմա 1-2 ռուբլով թանկացել է բենզինը, բայց  դեռ Հայաստանում թանկացում չկա: Այս առումով ՏՄՊՊՀ-ին հարցեր ունենք ուղղելու: Եվ նրանցից պետք է պահանջենք հաշվետվություն»: Ըստ տնտեսագետի, միայն հակակոռուպցիոն պայքարը բավարար չէ: «Պետք է աշխատավարձերը բարձրացվեն, որ մասնագետների արտահոսք այլ երկրներ չլինի: Շատերն են ուզում սփյուռքից գալ եւ այստեղ բիզնես հիմնել»: