Հայաստանում հեղափոխությունը շատ չի ազդել ներդրումների վրա (տեսանյութ)
Թավշյա հեղափոխությունից հետո Հայաստանում էներգետիկայի, արեւային էներգետիկայի, շինարարության, թեյի ոլորտներում նոր ներդրումներ են սպասվում: Այսօր հայտարարեց Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը: Ներդրողները հիմնականում Իրանի, Դոմինիկյան հանրապետություններից են, նաեւ Եվրոպայից: Իսկ ներդրումների ավելացման համար վարչապետ Նիկոլ Փաշինյանը պետք է կադրային փոփոխություններ անի, հիմնականում` Էկոնոմիկայի նախարարությունում. «Վարչության պետերից 5-6-ը պետք է փոխվեն, կրթության նախարարությունում պետք է փոփոխություններ լինեն»: Ըստ Գագիկ Մակարյանի՝ սա կադրային ջարդ չէ, սա օպտիմալացում է: «Բիզնեսի հետ կապը եւ երկխոսությունը, որը նախկին կառավարությունը սկսեց, պետք է էֆեկտիվ լինի»: Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահն այսօր 10 էջանոց նամակ է ուղղել վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ ներդրողների, նոր ծրագրերի, Նաիրիտ գործարանի հետ կապված կետերով: