Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Մերժիր Սերժին»-ի անդամները ավտոերթով միացան Փաշինյանի «ԻմՔայլ»-ին (տեսանյութ)

Կարևոր լուրեր Հասարակություն
Untitled3-1

Նրանք այս պահին փակել են Երեւան-Սեւան մայրուղին եւ բարձրախոսով վանկարկում են «Քայլ արա, մերժիր Սերժին»: Որոշ վարորդներ փորձեցին կոնֆլիկտ հրահրել՝ պահանջելով անհապաղ բացել ճանապարհը, սակայն ամեն բան շատ արագ հարթվեց։ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ այս պայքարն ուղղված չէ ծովագյուղցիների կամ որեւէ այլ քաղաքացու դեմ։ Նախաձեռնության անդամները գտնվում են Գեղարքունիքի մարզում, Ծովագյուղ համայնքի մոտակայքում: