Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Աթեշյանի նմաններ շատ կան Մայր Աթոռում. Արագած Ախոյան (տեսանյութ)

Հասարակություն
Aragac-Axoyan

Արամ արքեպիսկոպոս Աթեշյանն իր պաշտոնի հաշվին ավելի է սրում հայ և թուրք ժովովրդի հարաբերությունները։ Այսօր այս մասին «Հայելի» մամուլի ակումբում հայտնեցին «Վերադարձ» հիմնադրամի նախագահ,ԱԺ նախկին պատգամավոր Արագած Ախոյանը և պոլսահայ երաժիշտ Պողոս Եղիազարը։  «Երբեք մտքովս չէր անցնի, որ Մայր Աթոռում պլակատներով միտինգ կանենք։ Դրա պատճառն այն է, որ ոչ մի քայլ օգուտ չի տալիս։ Լկտիության գագաթնակետն էր թուրքական իշխանությանը ներգրավել մեր ներքին քաղաքական հարցերում և հայտարարել՝ Էրդողանն իր եղբայրն է»,- նշում է Արագած Ախոյանը։ Նա նշում է՝ մինչև Արամ արքեպիսկոպոս Աթեշյանի հարցը լուծում չստանա, դեպքերը շարունակելու են զարգանալ։ Պոլսո համայնքն այսօր պառակտված վիճակում է։ Մի մասը չի ընդունում, մյուսներն էլ փորձում են զերծ մնալ, քանի որ Թուրքիայում ունեն կապիտալ։ «Եկեղեցական Խորհրդի գերագույն ժողովի առաջնային հարցն Աթեշյանի հարցն է, և մենք ամեն ինչ անելու ենք արդարությունը վերականգնելու համար։ Աթեշյանի նմաններ շատ կան Մայր Աթոռում։ Նրանք պետք է ինքնամաքրվեն»,-նշում է Արագած Ախոյանը։ Արագած Ախոյանի պնդմամբ՝ 3-4 տարի է Վանում ոչ մի պատարագ տեղի չի ունենում։ Աթեշյանը պատճառաբանում է, որ միջոցներ չունի քահանաներ բերելու։ «Այդքան մուրացկան չի կարելի լինել, այդ երկու քահանայի գումարը մենք էլ կարող ենք վճարել։Աթեշյանն իրավունք չունի գալու Հայաստան, հակառակ դեպքում՝ կստանա իր բաժին կերակուրը»։ Պոլսահայ երաժիշտ Պողոս Եղիազարը կարծում է, որ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանն այն մարդը չէ, որը պետք է ներկայացնի Հայաստանը Թուրքիայում։ «Թուրքիայում մենք ներկայացուցչություն ունենք պատրիարքարանի միջոցով, և Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը չունի այն նույն բազան, որն ունեին նախկին արքեպիսկոպոսներն այդ ներկայացուցչությունն ապահովելու համար։ Նա հայտարարում է, թե Էրդողանն իր եղբայրն է։ Մեկը լինի, հարցնի՝ արդյո՞ք  Էրդողանն ուրախ է, որ Աթեշյանն իր եղբայրն է»։