Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Պատգամավորը պատասխան է պահանջում նախարարից՝ հայ աղջիկներին ուղղված «անբարոյական մեղադրանքի» համար (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
gevorg-1

Ծառուկյանական պատգամավոր Գեւորգ Պետրոսյանին ափերից հանել է առողջապահության գործող նախարար Լեւոն Ալթունյանի «Ազատություն» ռադիոկայանով ասված այն միտքը, որ հայաստանցի մինչեւ 15 տարեկան աղջիկների 25 տոկոսը, ըստ հարցումների, մինչեւ 15 տարին լրանալը ունի սեռական հարաբերության փորձ: Նախարարը պետք է ապացուցի, որ իր հարցումները իրական են. «Բացառում եմ, որ այդպիսի վիճակագրություն իրականում լինի, որ Հայաստանում ապրող 15 տարին չլրացած աղջիկների 25 տոկոսը սեռական հարաբերության փորձ ունեցած լինի»: Պատգամավորը ենթադրում է, որ նախարարի հայտարարության հիմքում պապիլոմա վիրուսի դեմ Գարդասիլ կոչվող պատվաստանյութի օգտին քարոզչությունն է, որով պատվաստում են սեռական հասունացման եզրին գտնվող աղջիկներին. «Եթե իրենք ինչ-որ նախագիծ ունեն եւ իրանց պետք է էդ նախագիծն անցկացնել, ապա թող ուրիշ բան մտածեն, բայց ոչ մեր ազգային արժանապատվությունը, մեր ապագա մայրերի արժանապատվությունը վիրավորելու համար»: Աշխատանքի եւ սոցիալական ապահովության նախկին նախարարը, որը դուստր ունի, չի բացառում, որ գուցե 7 տոկոսը նման փորձ ունեցած լինեն, բայց 25 տոկոս՝ նշանակում է մինչեւ 15 տարեկան ամեն 4-րդ աղջիկը. «Ես չեմ ասում, որ Հայաստանում չկա այդպիսի մի 15 տարին չլրացած աղջնակ, որ սեռական հարաբերության փորձ ունենա։ Բայց որ մեր երկրում ապրող աղջիկների 25 տոկոսի 15 տարին չներկայացած այդպիսի անբարոյական մեղադրանք...»: Լեւոն Ալթունյանն, ըստ իրավաբան պատգամավորի, ըստ էության ցույց է տալիս, որ Հայաստանի իրավապահ համակարգը անգործության է մատնված, որովհետեւ մինչեւ 15 տարեկան երեխայի հետ սեռական հարաբերությունն ինքնին քրեական հանցագործություն է նույնիսկ, եթե այն տեղի է ունեցել երկկողմանի համաձայնությամբ. «Եթե 14 տարին չլրացած աղջկա հետ սեռական հարաբերություն են ունենում, ոչ միայն աղջկա հետ, այլեւ տղայի հետ,անգամ իր համաձայնությամբ ապա այդ համաձայնությունը իրավաբանական իմաստով նշանակություն չունի անձին պատասխանատվությունից ազատելու համար»: Գեւորգ Պետրոսյանը հիշյալ հայտարարության դեմ ըմբոստանում է որպես ծնող եւ պատգամավոր: Եթե նույնիսկ դուստր էլ չունենար՝ Լեւոն Ալթունյանը պետք է պատասխան տա որպես քաղաքական պաշտոնյա. «Դա հանցագործության մասին հաղորդում է»: