Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

25 տարի առաջ բռնի տեղահանված արծվաշենցիներին այսօր թույլ չեն տվել մտնել Երևան (տեսանյութ)

Կարևոր լուրեր Հասարակություն
sevan

Արծվաշենի նախկին բնակիչներն այսօր նախագահականի դիմաց էին: Նրանք պահանջում են իրենց գումարներ տրամադրել՝ տները նորոգելու համար:  « Տանիքս փլուզման եզրին է, այդ պատճառով վերջերս կոտրվածքներ եմ ստացել, տեղափոխվել եմ Ճամբարակի կենտրոնական հիվանդանոց, այնտեղ 12 կար են տվել, թեւս էլ երկու կոտրվածք ունի»,- ասում է Ռիմա Երիցյանը: Արծվաշենցիք հիշեցնում են, որ իրենք 25 տարի առաջ  բռնի կերպով տեղահանվածներն են ու այս տարիների ընթացքում իրենց որպես օգնություն միայն 350-ից 400 հազար դրամ են տրամադրել: «Երկու կոպեկ չունենք հաց առնենք ուտենք, այդ տները ո՞նց սարքենք»,- ասում են ակցիայի մասնակիցները: Նրանք պետությանն առաջարկում են իրենց փախստականի կարգավիճակ տալ: Ի դեպ, այսօր ակցիայի մասնակիցներին ոստիկանությունը մոտ մեկ ժամ թույլ չի տվել գալ Երեւան: Միայն բանակցություններից հետո ճանապարհը բացել են: