Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հանրապետականը քաղաքացուն համակերպվելու խորհուրդ է տալիս (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
maxresdefault-1

Հանրապետականները վերջին օրերի առաջնային ապրանքների թանկացման պատճառները չգիտեն. «Ուղղակի պետք է համակերպվենք, որ էդ ապրանքների գինը կարող է թանկանալ կամ էժանանալ»,-ասում է ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Հակոբ Հակոբյանը: Թվում էր, թե Հայաստանում վարչապետ նշանակված Կարեն Կարապետյանը ամեն ինչ պիտի աներ, որ թանկացումներ չլինեն կամ գոնե քաղաքացին կարողանար դիմագրավել դրանց: Հակոբ Հակոբյանի տեղեկություններով վարչապետը չէր ուզում, որ ապրանքները թանկանան. «Թանկացումների դեմ ամենակարեւոր պայքարը արտադրությունն է՝ շատ ապրանք, էժան գին»,- մեկնաբանում է ՀՀԿ-ականը: Ըստ պատգամավորի, իհարկե տրամաբանական չէ, որ առաջին անհրաժեշտության ապրանքներ են թանկանում, փոխարենը չեն բարձրացվում մարդկանց աշխատավարձերն ու թոշակները: Բայց մեր քաղաքացին կդիմանա. «Մեր քաղաքացին ոչ միայն պետք է դիմանա, մեր քաղաքացուն պետք չի դիմանալ, մեր քաղաքացուն հարկավոր է փոխել հոգեբանությունը, որ ինքն իր համար պատասխանատու է: Մենք ամեն մեկս մտածում ենք, որ պետությունն է պատասխանատուն, Ռուսաստանն է պատասխանատուն, մեկ ուրիշը»: Դիմանալու հետ կապված ընդդիմադիր պատգամավոր Արամ Սարգսյանը կռիվ չունի. «Մեր ժողովրդի պատմությունը ցույց է տալիս, որ հայերը երբեք սոցիալական բունտ չեն արել: Իրենք գերադասել են՝ որտեղ հաց, էնտեղ կաց ասացվածքը»,- ասում է ԱԺ Ելք խմբակցության անդամ Արամ Սարգսյանը։ Փոխարենը, ըստ պարոն Սարգսյանի, Հայաստանի քաղաքացին առավել ընդվզող է քաղաքական իրադարձությունների ժամանակ, ասենք, նախագահի կեղծված ընտրությունների դեպքում: Բայց դրա դեմ իշխանությունը գտավ ելքը. «Էս իշխանությունները փոխեցին փոխեցին ընտրական կարգը եւ չկա մարդու փոփոխություն, կա բազմաթիվ մարդկանց փոփոխություն, Ազգային Ժողովի էս նոր խորհրդարանական համակարգի օրենքով, որով էլ մարդիկ նայում են՝ էս մեր թաղի մարդուն, իմ ծանոթին, բարեկամին, թող գնա դառնա պատգամավոր, չնայած մեր կյանքը դրանից չի փոխվի»: Խորհրդարանական կառավարման անցնելով էլ Հայաստանի քաղաքացու կյանքը չի լավանում: Եվ իշխանությունը, ըստ պարոն Սարգսյանի, գտավ նաեւ սոցիալական եւ տնտեսական իրավիճակը բարելավելու միակ մեթոդը, որտեղ ինքը իր գրպանից ոչինչ չի ծախսելու. «Տնտեսական ու էս կարգի խորացող հոռետեսական վատադիմական մոտեցումներից էլ ռադիկալ լուծումը գտավ ԵՄ-ի հետ փաստաթղթի ստորագրելով»,- նկատել է տալիս Ելք խմբակցության անդամը: Նա համոզված է, որ մեր պետության բարգավաճման համար Ռուսաստանից Հայաստան փողեր չեն մտնելու, այդ փողերը Եվրոպայում են: Եվ ընդդիմադիր պատգամավորը հույս ունի, որ իշխանությունները կկարողանան այդ գումարները ծառայեցնել հանուն հայաստանի: