Չեմ հասկանում, ի՞նչ է նշանակում բանկային գաղտնիք. ԿԲ նախկին նախագահ (տեսանյութ)
3-րդ սերնդի թղթադրամներ թողարկելու համար պետք է լինեն լուրջ պատճառներ կամ իրադարձություններ։ Կենտրոնական բանկի նախկին նախագահը չի տեսնում անհրաժեշտությունը, որ 2018 թվականից որոշվել է շրջանառության մեջ դնել թղթադրամներ՝ նոր դիզանյով և թեմատիկայով։ Թեմատիկայից զատ, հասարակությանը հետաքրքրում է դրանց թողարկման համար ծախսվելիք գումարը, որը Կենտրոնական բանկը մերժում է հրապարակել, համարելով այն բանկային գաղտնիք։ «Կենտրոնական բանկը պետք է բաց լինի, Կենտրոնական բանկը իրավունք չունի բաց չլինելու, որովհետև էս բացությամբ ավելի լուրջ խնդիրներ է լուծելու։ Նոր փող է շրջանառության մեջ մտնում և հնարավորինս հուսալի պետք է լինի, վստահելի։ Ի՞նչ է եղել, բերեք հաշվետվություն ներկայացրեք, կոպեկ առ կոպեկ, չեմ հասկանում ինչ է նշանակում գաղտնիք, սա չի կարող գաղտնիք լինել կամ է՞դ որ օրենքի համաձայն։ Անդրադառնելով Հայաստանի և Եվրամիության միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ստորագրմանը՝ Բագրատ Ասատրյանը խորհուրդ տվեց տնտեսական մասով լուրջ ակնկալիքներ չունենալ։ Ըստ նրա՝ ինչպես որ չկարողացանք ԵԱՏՄ –ից տնտեսական օգուտներ շահել, նույնն էլ կլինի ԵՄ համաձայնագրի դեպքում, եթե իշխանությունները չփոխեն իրենց քաղաքականությունը։ Բագրատ Ասատրյանը աղետալի է համարում Հայաստանի ներդրումային միջավայրը։ Նրա կարծիքով, ԵԱՏՄ ուղղությունը օբյեկտիվ պատճառներով չի կարողանում երաշխավորել ներդրումների հոսքը, քանի որ իր տեսակով այն ավելի շատ քաղաքական նախագիծ է, քան տնտեսական։ Բայց ելք՝ տնտեսագետը տեսնում է։